Իրանի հետ սահմանին շարունակվում են Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավիացիայի, հրետանու եւ հարվածային անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ գործողություններ են իրականացվել սահմանված սահմաններն ու կետերը վերահսկողության տակ առնելու համար։


«Պլանային կարգով ընթանում է զինծառայողների պրոֆեսիոնալիզմի ստուգում բարձր լեռնային, անտառածածկ տարածքներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հատուկջոկատայինները պայմանական հակառակորդի դեմ տարբեր հետախուզական առաջադրանքներ եւ հատուկ գործողություններ են իրականացրել ։