ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ G20-ի գագաթաժողովում նախատեսում է քննարկել իրավիճակն Ուկրաինայի շուրջ եւ տեղյակ է այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաժողովին չի գալու։

«Ես կմեկնեմ G20, ինձ ասել են, որ նախագահ Պուտինը այնտեղ չի լինելու, բայց կլինեն այլ համաշխարհային առաջնորդներ, մենք հնարավորություն կունենանք տեսնելու, թե որոնք կլինեն հաջորդ քայլերը»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Բայդենը։


G20-ի 17-րդ գագաթաժողովը տեղի կունենա Բալիում, նոյեմբերի 15-16-ին։