Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Խերսոնի մարզում զորքերը Դնեպրից հետ քաշելու որոշումը։

«Ռուսաստանի որոշումը դրական որոշում է։ Եթե Պուտինը մասնակցի G20-ի գագաթաժողովին, ապա մենք նրա հետ այնտեղ կքննարկենք իրավիճակն Ուկրաինայում, եթե ոչ, ապա մենք կշարունակենք հաղորդակցվել հեռախոսով»,- ասել է նա։


Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի իշխանությունները հրամայել են հետ քաշել զորքերը Դնեպրի ձախ ափ, Խերսոնի մարզում։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համապատասխան հրաման է տվել հատուկ գործողության գոտում ռուսական զորքերի միավորված խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի առաջարկով։