Իրանն ստեղծել է հայրենական առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը, հինգշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ-ի էլիտար ստորաբաժանումներ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն։
«Այս նոր հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության ստուգման բոլոր համակարգերով, եւ ես չեմ կարծում, թե տասնամյակների ընթացքում կլինեն տեխնոլոգիաներ, որոնք կկարողանան դիմակայել նրան»,- Հաջիզադեի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։
Նա ընդգծել է, որ ստեղծված հրթիռը հակառակորդի հակահրթիռային համակարգերի ոչնչացման հարցի լուծումն է։ Նրա խոսքով՝ այս զենքի ստեղծումը մեծ թռիչք է հրթիռների արտադրությունում։