Չինաստանը ոչ թե հեռավորություն է պահպանում Ռուսաստանից, ինչպես կարծում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, այլ ամրապնդում է գործընկերային հարաբերությունները Մոսկվայի հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Չինաստանը եւ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում զարգացնում են կայուն եւ ներդաշնակ երկկողմ հարաբերություններ»,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի՝ Բայդենի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։ Բայդենը կարծում է, որ Չինաստանի իշխանությունները «փորձում են հեռավորություն պահպանել Ռուսաստանից»։