Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը հիասթափված են թիմի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սկանդալային հարցազրույցից եւ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազատվեն նրանից, հաղորդում է Sky Sports-ը։

Ռոնալդուն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն եւ չի հարգում թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, քանի որ նա էլ իրեն չի հարգում։


Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը աշխարհի առաջնությունից հետո կդիտարկի Ռոնալդուին վաճառելու կամ վարձակալությամբ տրամադրելու բոլոր հնարավոր տարբերակները։ Քիչ հավանական է, որ նա այլեւս կխաղա հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմում։ Նախորդ երկու հանդիպումներին Ռոնալդուն բացակայում էր հայտացուցակից։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ։