ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցի առաջին հատվածը կարող եք կարդալ այստեղ.
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղի վիճակը Մաքսային միությանն անդամակցելուց հետո:
-Ես պատկերացումներով չեմ խոսում:
-Ասում են, որ ասոցացման համաձայնագրի 90 տոկոսը կազմում է ազատ առևտրի համաձայնագիրը. այսինքն` առանց դրա անիմաստ է ասոցացման համաձայնագիրը:
-Իրենք ասել են, որ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հետ կապված կա խնդիր Մաքսային միության հետ, կան հակասություններ, դրա համար մենք կքննարկենք: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը գնա առաջ:
-Ընդդիմությունը դժգոհում է, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվում:
-Կարծում եմ, որ անարդար են դժգոհում: Երեկ ես կարդացի ՀՀ Սահմանադրության հոդվածը, որտեղ նշվում է, որ ՀՀ նախագահն է ղեկավարում արտաքին քաղաքականությունը և դա իր լիազորությունների շրջանակում է գտնվում, իսկ ԱԺ պատգամավորներ իրենց խոսքը կասեն ԱԺ-ում:
-Ե՞րբ է նախատեսվում Մաքսային միությանն անդամակցելու փաստաթղթի ստորագրումը:
-Իմ կարծիքով հոկտեմբերից պետք է իրենց խորհուրդը որոշում կայացնի: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ այնտեղ երեք պետություն կա` Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը, ուստի դեռ պետք է որոշում կայացվի: Մեր տնտեսության ամբողջ կապը Ռուսաստանի հետ է, չեք տեսնում, որ մեր շուկան Ռուսաստանն է: Եթե մեզ ձեռնտու չլինի, չենք ստորագրի, չենք համաձայվի, ինչու է ձեզ թվում, որ մենք գերի ենք, եթե լավ փաստաթուղթ չլինի, չենք ստորագրի: