ԵՄ անդամները մտադիր են մինչեւ 2025 թվականն ավելացնել ռազմական բյուջեները՝ հասցնելով մինչեւ 70 միլիարդ եվրոյի, սակայն նախագծերի եւ գնումների ոլորտում համագործակցության բացակայությունը կարող է խաթարել կարգավորված ուժեր ստեղծելու ջանքերը, ասել է Եվրոպական պաշտպանական գործակալությունը:

Գործակալությունը հայտնաբերել է մի քանի կարեւոր բացթողումներ, որոնց լուծման համար ԵՄ երկրները պետք է աշխատեն միասին, օրինակ՝ հեռահար օդային տրանսպորտը, ավիակիրները եւ տանկերները՝ ռազմանավերը եւ բարձրակարգ հակաօդային պաշտպանության համակարգերը վառելիքով ապահովելու համար:


«Պաշտպանության պլանավորումը շարունակում է մեկուսացած իրականացվել, եւ... անդամ երկրները (ԵՄ) հախկինի պես համոզված չեն եվրոպական համագործակցության նախագծերում»,- ասվում է Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման տարեկան վերլուծության մեջ:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որը համատեղության կարգով ղեկավարում է EDA-ն, հայտարարել է, որ պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ զուգորդված ծախսերի ավելացման հետ, Եվրոպան ցանկացած ճգնաժամին արձագանքելու ունակ ուժով ապահովելու միակ միջոցն է:

EDA-ի տվյալներով՝ շատ երկրներ նախընտրում են սպառազինության եւ սարքավորումների առանձին գնումներ ԵՄ-ից դուրս մատակարարներից, այլ ոչ թե ներդրումներ են կատարում եվրոպական նախագծերում, որոնք համարվում են ավելի ժամանակատար եւ բարդ:

Գործակալությունը հայտնել է, որ պաշտպանական ծրագրերում բոլոր ներդրումների միայն 18 տոկոսն է կապված ԵՄ երկրների միջեւ համագործակցության հետ։

Գործակալության տվյալներով՝ դաշինքում պաշտպանական ծախսերը 2021 թվականին աճել են 6 տոկոսով՝ հասնելով 214 միլիարդ եվրոյի՝ կանխատեսելով մինչեւ 70 միլիարդ եվրո հետագա աճ, քանի որ շատ երկրներ ձգտում են մեծացնել պաշտպանական ծախսերը՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով:

Ըստ EDA-ի, թվերը ներառում են Բունդեսվերի վրա լրացուցիչ 100 միլիարդ եվրո ծախսելու Գերմանիայի խոստման միայն մի մասը, քանի որ պարզ չէ, թե գումարը երբ կհասնի: