Ռուսաստանը ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կդառնա խոշոր ինտեգրացիոն ծրագիր հետխորհրդային տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աստանայի Եվրասիական ազգային ինստիտուտում դասախոսության ժամանակ:
«Ակնկալում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը կդառնա խոշոր ինտեգրացիոն ծրագիր, կորոշի ոչ միայն երեք պետության, այլ նաև հետխորհրդային տարածաշրջանում գտնվող մյուս պետությունների ապագան, որոնք կիսում եմ մեր ինտեգրման նպատակները և սկզբունքները և պատրաստ են իրենց վրա վերցնել համապատասխան պարտավորությունները»,- ասել է Լավրովը:
Ինչպես հայտնում է Риа Новости գործակալությունը, նա հայտարարել է, որ միություն մտնելու մտադրության մասին այժմ հայտնել են Ղրղզստանը և Հայաստանը: «Դռները բաց են նաև նաև այլ ԱՊՀ պետությունների համար»,- ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Ինտեգրասիոն գործընթացների զարգացումը օբյեկտիվ իրականություն է»,- ընդգծել է Լավրովը: