Քաթարի թագավորական ընտանիքը մտադիր է արգելել գարեջրի վաճառքը նոյեմբերի 20-ին մեկնարկելիք աշխարհի առաջնության 8 ստադիոններում, հաղորդում է The Times-ը։

Քաթարը ճնշում է գործադրում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վրա, որպեսզի այն փոխի քաղաքականությունը գարեջրի վաճառքի նկատմամբ։ ՖԻՖԱ-ն խոշոր պայմանագիր ունի գարեջուր արտադրող ընկերության հետ։ Միայն Դոհայի ֆան-գոտում օտարերկրացի երկրպագուները հնարավորություն կունենան գնել գարեջուր։


Աշխարհի առաջնության բացումն ու առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին։ Քաթար - Էկվադոր հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։