Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 25-ին կմեկնարկի խմբային փուլի երկրորդ տուրը։
A խմբում առաջնության կազմակերպիչ երկիր Քաթարի հավաքականը կմրցի սենեգալցիների հետ։ Խմբի առաջատարներ Նիդեռլանդների եւ Էկվադորի թիմերը կխաղան իրար դեմ։
B խմբում Ուելսի հավաքականը կմրցի Իրանի թիմի հետ։ Խմբի առաջատար Անգլիայի եւ ԱՄՆ-ի թիմի դիմակայությամբ կավարտվի մրցումային օրը։
ԱԱ-2022, երկրորդ մրցափուլ
A խումբ
Քաթար - Սենեգալ՝ 17:00 (Երեւանի ժամանակ)
Նիդեռլանդներ - Էկվադոր՝ 20:00
Մրցաշարային դրություն․ Նիդեռլանդներ՝ 3 միավոր, Էկվադոր՝ 3, Սենեգալ՝ 0, Կատառ՝ 0:
B խումբ
Ուելս - Իրան՝ 14:00
Անգլիա - ԱՄՆ՝ 23:00
Մրցաշարային դրություն․ Անգլիա՝ 3 միավոր, Ուելս՝ 1, ԱՄՆ՝ 1, Իրան՝ 0։