Աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն Քաթարում վարակվել է կորոնավիրուսով։ Բրազիլացին ստիպված կլինի Դոհայում հինգ օր ինքնամեկուսանալ հյուրանոցային համարում, հաղորդում է Globo Esporte-ն։
«Գրիպի թեթեւ ախտանիշ ունեի, սակայն թեստը ցույց տվեց, որ վարակվել եմ կորոնավիրուսով։ Առաջիկա հինգ օրերին կմնամ հյուրանոցային համարում։ Ամեն ինչ լավ է»,- ասել է Ռոնալդոն։
Լեգենդար ֆուտբոլիստը պետք է ներկա լիներ Բրազիլիա - Սերբիա (2:0) խաղին։ Հաջորդ հանդիպումը բրազիլացիները կանցկացնեն նոյեմբերի 28-ին Շվեյցարիայի թիմի դեմ։