Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում ավելի շատ մարդկանց հավաքագրելու կարիք չկա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նախագահի եւ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զինծառայողների մայրերի միջեւ հանդիպման ընթացքում Կրասնոդար քաղաքից Իրինա Սումինինան ասել է, որ ունի չորս որդի, եւ այժմ երկու որդիներն ու ամուսինը կամավոր մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը։


«Հիմա ամենափոքրը 17 տարեկան է, եւ ես սարսափում եմ նրանից, որ նա 18 տարեկան կդառնա»,- կիսվել է հանդիպման մասնակիցը։

«Կարիք չկա, բավական է»,- պատասխանել է Պուտինը՝ հավելելով, որ իր որդիներից մեկն էլ պետք է վերադառնա. «Նրանք արդեն բավականաչափ մարտնչել են, Աստված տա, իհարկե»,- ասել է Պուտինը։