Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը ցանկանում է ազատվել իր նախկին սիրուհուն հիշեցնող ամեն ինչից: Առանձնացումից երկու տարի և պաշտոնական բաժանումից երեք ամիս անց Քրիսը որոշել է վաճառել 20 կարատանոց ամուսնական մատանին, որը նա նվիրել է Քարդաշյանին ամուսնության կապակցությամբ:
Հոկտեմբերի 15-ին Christie's աճուրդի տանը տեղի կունենա աճուրդ, որի ժամանակ հայտնի կդառնա թանկարժեք զարդի նոր տիրոջ անունը: Այդ ոսկյա մատանին ստեղծվել է Lorraine Schwartz ոսկերիչների կողմից, որի կենտրոնում գտնվում է 16.21 կարատանոց, իսկ կողքերին 1.8 կարատանոց ադամանդներ:
Հայտնի է, որ Համֆրիսի հետ առանձնացումից հետո Քիմ Քարդաշյանը «լուռ զարդը վերադարձրել է նախկին սիրեկանին»:
UsWeekly պորտալի տվյալներով սպասվում է, որ Քրիսը մատանու համար կարող է ստանալ 300-500 հազար դոլար, չնայած իր խոսքերով նա մատանու համար ծախսել է 2 մլն դոլար: