Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ում երեկ՝ նոյեմբերի 24-ին, տուժած քաղաքացու գլուխը վիրահատել են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից։

Այս պահին նա միացված է արհեստական շնչառության սարքին։ Նա մարմնական վնասվածքներ է ստացել, երբ ատրակցիոնի նստարանը պոկվել ու ընկել է։


Մենք տեղեկացանք, որ տուժածը Մոլդովայի 29 տարեկան քաղաքացի է։

 Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասաց, որ այդտեղ 6 ամիս առաջ տեխնիկական փորձաքննություն իրականացրել է մասնավոր կառույց, եւ տվել է իր դրական եզրակացությունը։