Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամանել է Կիև, այս մասին գրում է РБК-Украина-ն:
Հիշեցնենք՝ օրեր առաջ նա հայտարարել էր, որ եթե «Կիևն ընկնի, ապա Ռուսաստանի Դաշնությունը կհարձակվի Լեհաստանի վրա»։ «Պուտինը ցույց տվեց, որ ինքն անխիղճ քաղաքական գործիչ է, ով կանգ չի առնում ոչնչի առաջ»,- նշել էր Մորավիեցկին՝ կոչ անելով երկրներին աջակցել Ուկրաինային: