Լոռու մարզում այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Բաղդասար Բ-ն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել ճանապարհային նշաններն ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։