Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է Metal Alchemist ապրանքանիշի զարդերը։

 
 
 
View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)


«Ես միշտ փնտրում եմ ճանապարհներ Հայաստանին աջակցելու համար․ աշխարհում շատ պատմական վայրեր, բայց ամենահինավուրց տաճարները Հայաստանում են։ Հենց դրանցից մեկում ես կնքել եմ իմ երեխաներին, եւ այժմ այն կարիք ունի վերանորոգման։ Այսպիսով Metal Alchemist բրենդն այս ապարանջաններն է ստեղծել, որի եկամտի 100% տոկոսը փոխանցվելու է տաճարի վերանորոգման աշխատանքներին։ Ես շատ հպարտ եմ այս թիմով», - ասում է Քիմ Քարդաշյանը։


Նշենք, որ 2019 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ Քիմ Քարդաշյանն ու նրա ավագ քույրը՝ Քորթնին իրենց երեխաներին մկրտել են Էջմիածնի Մայր տաճարում։ Քարդաշյանի փոքր որդուն՝ Փսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը, Չիկագոյին տվել են Աշխեն անունը, իսկ Սեյնթին՝ Գրիգոր։