Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի դուստր Ֆլավիան հայտնել է հոր առողջական վիճակի մասին։

«Մոտ երեք շաբաթ առաջ հայրս վարակվել էր կորոնավիրուսով։ Նա պատվաստված է, սակայն քաղցեկի եւ քիմիաթերապիայի հետեւանքով նրա օրգանիզմը թույլ է եւ թոքերի ախտահարում էր եղել։ Այդ պատճառով է նա հիվանդանոցում։


Նա վերակենդանացման բաժանմունքում չէ։ Հիմա նրա կյանքին վտանգ չկա։ Մենք չենք ցանկանում, որ այդ պահը գա։ Իհարկե, մի օր տեղի կունենա, բայց հիմա պետք չէ անհանգստանալ։ Նա ցավեր չունի, քանի որ քաղցկեղի այս տեսակը շատ ցավ չի պատճառում։

Հայրս դիտել է Բրազիլիայի առաջին հանդիպումը աշխարհի առաջնությունում։ Միասին դիտել ենք, ամեն ինչ շատ ուրախ էր»,- Ֆլավիայի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։

82-ամյա լեգենդար բրազիլացին անբուժելի հիվանդ է։ 2021թ․ հոկտեմբերին Պելեի մոտ ախտորոշվել էր աղիների քաղցկեղ։