Դեկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում բախվել են վրացական համարանիշներով BMW, Skoda, Opel Astra և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով կան վիրավորներ։ Skoda-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում և սպասարկվում է պարեկային ծառայության Երևանի գնդի կողմից։