Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խոսել է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի մասին, որի դեմ արգենտինացիները կխաղան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Խորվաթիան հետխաղայաին 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել Բրազիլիային։

«Խորվաթիան ցույց տվեց, որ գերազանց թիմ է։ Բրազիլիայի դեմ խաղում նրանք որոշ հատվածներում հավասար պայքար էին մղում։ Խորվաթներն արդեն վաղուց են աշխատում այդ մարզիչի հետ։ Նրանք լավ են ճանաչում իրար»,- Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։


Խորվաթիան երրորդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, Արգենտինան՝ չորրորդ անգամ։