Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա պաշտպան Պեպեն շնորհակալություն է հայտնել ազգային թիմի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պորտուգալական ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվել էր Մարոկկոյին։ Ռոնալդուն փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում։


«Կրիշտիանու Ռոնալդուն մեր պորտուգալական դրոշն է եւ ծածանվում է ամբողջ աշխարհում։ Ռոնալդուն հսկայական ներդրում է ունեցել պորտուգալական ֆուտբոլում։ Դրա համար մենք պետք է շնորհակալ լինենք նրան»,- Պեպեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Ռոնալդուն մասնակցել է 5 աշխարհի առաջնության, եւ միակն է, որ գոլ է խփել 5 ԱԱ-ներում։ Նա 22 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։