Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի ԽՎ անդամ պետությունների իր գործընկերներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները և կոչ արել համապատասխան քայլեր ձեռնարկել նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից: