Ադրբեջանն անընդհատ ասում է, որ ԼՂ հայերի բոլոր իրավունքները և անվտանգությունը երաշխավորված են, մինչդեռ 3-րդ օրն է, Լաչինի միջանցքը արգելափակված է: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման ընդհտումը աղետի պատճառ է դարձել: Ադրբեջանն այս քայլով կրակում է իր ոտքին և ապացուցում աշխարհին, որ իր հավաստիացումները պարզապես խոսքեր էին»,-հավելել է նա: