Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը չորրորդ անգամ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչում։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է Մարոկկոյին։
Նախկինում Ֆրանսիան ԱԱ-ի եզրափակիչներում հանդես է եկել 1998, 2006 եւ 2018 թվականներին՝ դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։
1998-ի տնային առաջնության եզրափակիչում Ֆրանսիան 3:0 հաշվով հաղթել է Բրազիլիային, 2006-ի եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով պարտվել է Իտալիային (1:1, 11մ՝ 3:5), 2018-ի եզրափակիչում 4:2 հաշվով հաղթել է Խորվաթիային։
Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։