Արգենտինայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան լիարժեք վերականգնվել է մկանային վնասվածքներից հետո եւ մարզվում է Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ESPN-ը։ Նա կարող է մասնակցել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ դիմակայությանը աշխարհի առաջնության եզրափակիչում։

Դի Մարիան վնասվածքը ստացել էր խմբային փուլի երրորդ տուրում, Լեհաստանի դեմ խաղում (2:0)։ Նա փոխարինման էր դուրս եկել քառորդ եզրափակիչում, Նիդեռլանդների դեմ խաղի 112-րդ րոպեին (2:2, 11մ՝ 4:3)։


Աշխարհի առաջնության եզրափակիչի Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։