«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական թիմի լավագույն խաղացող` մրցաշրջանի առաջին կեսի արդյունքներով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Լավագույնն ընտրվել է երկրպագուների քվեարկությամբ։

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղում Սպերցյանը խփել է 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Ռուսաստանի գավաթի խաղարկության 5 խաղում նա խփել է 1 գոլ։


Ռուսաստանի առաջնության 17 տուրից հետո «Կրասնոդարը» 25 միավորով 8-րդն է։ Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի արդյունքում՝ «Կրասնոդարը» դուրս է եկել փլեյ-օֆֆ։