Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Ես շատ ջանք եմ գործադրել եւ սխալներ թույլ տվել, որպեսզի դառնամ այն, ինչ կամ այսօր։ Ես հպարտ եմ դրանով։ Ես գրեցի իմ պատմությունը, եւ մեր ընդհանուր պատմությունն այժմ ավարտվում է»,- գրել է Բենզեման, որը դեկտեմբերի 19-ին նշում է ծննդյան 35-ամյակը։


Ազդրի մկանային վնասվածքի պատճառով աշխարհի առաջնությունը բաց թողած Բենզեման մինչեւ եզրափակիչը վերականգնվել էր եւ կարող էր մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչին, սակայն չէր ընդունել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը, քանի որ լարված հարաբերություններ ունի Դեշամի հետ։

Ֆրանսիան եզրափակիչում արգենտինացիներին պարտվել է հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 2։4)։