Ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականը կազմել է աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը՝ չեմպիոնի կոչումը նվաճած Արգենտինայի թիմի խաղացողներից ներառելով պաշտպան Մարկո Ակունյային, կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին եւ հարձակվող Լիոնել Մեսիին։

Դարպասապահ․ Դոմինիկ Լիվակովիչ (Խորվաթիա / «Դինամո Զագրեբ»)։


Պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո / ՊՍԺ), Ռոմեն Սաիս (Մարոկկո / «Բեշիկթաշ»), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա / «ՌԲ Լայպցիգ»), Մարկո Ակունյա (Արգենտինա / «Սեւիլիա»)։

Կիսապաշտպաններ․ Էնցո Ֆերնանդես (Արգենտինա / «Բենֆիկա»), Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո / «Ֆիորենտինա»), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա / «Ռեալ»)։

Հարձակվողներ․ Բուկայո Սակա (Անգլիա / «Արսենալ»), Լիոնել Մեսի (Արգենտինա / ՊՍԺ), Կիլիան Մբապե (Ֆրանսիա / ՊՍԺ)։

Հիշեցնենք, որ Մարոկկոյի հավաքականն աֆրիկյան եւ արաբական թիմերից առաջինը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ եւ 0:2 հաշվով պարտվեց Ֆրանսիային։

Անգլիայի հավաքականը 1/8 եզրափակիչում էր 1:2 հաշվով պարտվել Ֆրանսիային։

Խորվաթիայի հավաքականը կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր Արգենտինային, իսկ երրորդ տեղի համար խաղում 2:1 հաշվով հաղթել Մարոկկոյին։

Եզրափակիչում Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով պարտության է մատնել Ֆրանսիային (2:2, 1:1, 11մ` 4:2)։