Ֆուտբոլի Մարոկկոյի հավաքականին հայրենիքում դիմավորել են հազարավոր երկրպագուներ։
Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 6-րդն ընդունել է ազգային թիմի խաղացողներին եւ շնորհել պետական պարգեւներ, հաղորդում է Goal.com-ը։
Մարոկկոն առաջին աֆրիկյան եւ արաբական թիմն է, որը հասավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, սակայն 0:2 հաշվով պարտվեց Ֆրանսիայի հավաքականին։ Երրորդ տեղի համար խաղում Մարոկկոյի թիմը 1:2 հաշվով պարտվեց Խորվաթիայի թիմին։