Որոշ կանայք հաստատում են, որ իրենց ավելի շատ գրավում է հակառակ սեռի արտաքինը, մյուսները՝ անհատականությունը, սակայն իրականում ինչպես նշում են գիտնականները կարևոր դեր է խաղում բուրմունքը:
Այսպես Մանչեստրի համալսարանի պրոֆեսոր Կլաուս Վեդեքայնդը նշում է, որ բուրմունքի միջոցով մարդ կարող է գտնել իրեն համապատասխանող զույգի:
Իրենց փորձի համար գիտնականները խնդրել են երկու օր կրել նույն վերանաշապիկը և չօգտագործել որևէ միջոց, որոնք կարող էին փոխել իրենց բնական բուրմունքը: Երկրորդ օրվա վերջում վերանաշապիկները տեղադրվել են արկղում, իսկ կանանց խնդրել են հոտ քաշել դրանցից, իսկ այնուհետև գնահատել ինտենսիվությունը, դուրեկանությունը և սեքսուալությունը:
Արդյունքները ցույց տվեցին, որ կանայք որպես կանոն դուր է եկել այն տղամարդկանց հոտը, որոնք ունեն ամենաշատ համապատասխանող գեներով: Փորձագետները գտնում են, որ մարդիկ ենթագիտակցորեն ընտրում են զուգընկերոջ, որոնց հետ պատրաստ են ունենալ երեխաներ, որոնք կարող են ունենալ գեների լավագույն խմբով: