Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պատկանող «Ալ Նասր» ակումբի պորտուգալացի տնօրեն Մարսելու Սալասարը մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Առայժմ ոչինչ ասել չեմ կարող։ Մենք կհետեւենք իրավիճակին մինչեւ տարվա վերջ։ Դա ակումբի, Սաուդյան Արաբիայի, ֆուտբոլի համար հսկայական նշանակություն ունեցող գործարք է։
Ռոնալդուն լավագույններից մեկն է ֆուտբոլի պատմության մեջ։ Նա միշտ եղել է օրինակելի մարզիկ եւ ֆուտբոլիստ։ Ես Պորտուգալիայի քաղաքացի եմ եւ միշտ կաջակցեմ Ռոնալդուին»,- Սալասարի խոսքը մեջբերում է պորտուգալական Record-ը։
Սպասվում է, որ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Ռոնալդուն 2,5 տարվա պայմանագիր կկնքի «Ալ Նասրի» հետ։