Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, հրապարակել է պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հաշվարկվել են պաշտոնական միջազգային ակումբային մրցումներում (մայրցամաքային և համաշխարհային), ինչպես նաև ազգային հավաքականի կազմում խփած գոլերը։ Այստեղ հաշվառված չեն ազգային առաջնություններում, ազգային գավաթի խաղերում գրանցված գոլերը։


Առաջին տեղը մեծ առավելությամբ զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն (270 գոլ): Երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է (235), երրորդում՝ Ռոբերտ Լևանդովսկին (178): Ցուցակում ընդգրկված են 100 և ավելի գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստները:

Ցուցակն այսպիսի տեսք ունի.


1. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 270 գոլ

2. Լիոնել Մեսսի (Արգենտինա) – 235

3. Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան) – 178


4. Գերդ Մյուլեր (Գերմանիա) – 137

5. Նեյմար (Բրազիլիա) – 136

6. Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա) – 128

7. Ռաուլ (Իսպանիա) – 123

8. Ալի Դաեյի (Իրան) – 122

9. Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա) – 122


10. Լուիս Սուարես (Ուրուգվայ) – 121

11. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 119

12. Էդին Ջեկո (Բոսնիա և Հերցեգովինա) – 117