Օտարազգի քաղաքացիները, ովքեր Ադրբեջանում պերսոնա նոն գրատա են հայտարարվել Լեռնային Ղարաբաղ այցելության պատճառով, կարող են դուրս գալ «սև ցուցակից»: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:
Ըստ պաշտոնյայի, Ադրբեջան այցելելության արգելքը այդ քաղաքացիների համար կարող են հանվել, եթե նրանք ներողություն հայտնեն:
Ավելի վաղ Բաքվում արդեն չէին բացառում, որ «սև ցուցակը» պետք է վերանայվի: Ինչպես հաղորդում է AПА գործակալությունը հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղ այցելած շատերը «չեն իմացել, որ օրենք են խախտել և ապակողմնորոշվել են Հայաստանի ներկայացուցիչների կողմից»:«Այն դեպքում, եթե առանց ադրբեջանական կողմի թույլտվության Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներ այցելողը զղջում է իր արարքի համար, հասկանում է իր այցելության անօրինակությունը և կդիմի Ադրբեջանի համապատասխան մարմիններին մեկնաբանություններով, ապա ադրբեջանական կողմը կարող է վերանայել այն»,- նշել է նախարարության ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է արդբեջանական ԱԳՆ «սև ցուցակում» հայտնվածներից մի մասը արդեն դիմել են իրենց խնդրանքով իրենց անունները հանել այդ ցուցակից: Դիմողների թվում են եղել Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, «Голос Америки» մոսկովյան բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուքը, ինչպես նաև մի քանի այլ պաշտոնյաներ և լրագրողներ:
Ադրբեջանը բազմիցս հայտարարել է պերսոնա նոն գրատա է հայտարարել օտարերկրացիների, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ: Օգոստոսի սկզբին հրապարակվել էր «սև ցուցակ», որտեղ հայտնվել է շուրջ 300 մարդու անուն: