Բրազիլացի ֆուտբոլիստ Էդսոն Չոլբի Նասիմենտոն՝ լեգենդար Պելեի որդին, ով լքել է Բրազիլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող թիմերից մեկի գլխավոր մարզչի պաշտոնը, հրաժարվել է վերադառնալ աշխատանքի, որպեսզի ժամանակն անցկացնի հոր հետ հիվանդանոցում: Այս մասին հայտնում է beIN Sports-ը։
Ֆուտբոլի արքան շարունակում է պայքարել հաստ աղիքի քաղցկեղի դեմ։
Երեկ տեղեկություններ հայտնվեցին, որ աշխարհի եռակի չեմպիոնի ինքնազգացողությունը նկատելիորեն վատացել է։