ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ՝ հունվարի 10–ին, վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։
«Ես ղեկավարել եմ մեծ կառույց, տարբեր հարցեր են լինում եւ ինձ հրավիրել են որպես վկա՝ տեղեկություն ստանալու, պարզաբանումներ տալու նպատակով։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ ցանկանա այլ մանրամասներ հայտնել»,– նշեց Սեյրան Օհանյանը։