Սեպտեմբերի 13-ին, APA-ի հաղորդմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ԶՈւ-րի հերթական ինքնասպանության փաստը։
Ինքնասպանությունը գրանցվել է Շամկիրի զորամիավորման Թովուզի շրջանի զորամասերից մեկում։
Նախնական տեղեկության համաձայն՝ 1994-ին ծնված զինծառայող Անար Դաղըսթան օղլու Ասքերլին մահացել է իրեն ամրակցված հաստիքային ինքնաձիգից արձակված կրակոցից։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։

                                                                                                 Դավիթ Սոֆիյան