Այս օրերին բոլորն ուշադրությամբ հետևում են Արցախում կատարվող իրադարձություններին եւ հանգուցալուծում սպասում։ Բոլորը սպասում եւ կարծում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է այսօր ստորագրի պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատելու որոշումը։
Սակայն Armlur.am-ը երեկ հայտնել էր, որ իր բացառիկ տեղեկություններով, Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը չի ազատելու Ռուբեն Վարդանյանին եւ հանգուցալուծումը լինելու է այն, որ երկու գործիչներն էլ կշարունակեն իրենց պաշտոնավարումը։ Իրավիճակը չի սրվի, կմնա այնպես, ինչպես եղել է:
Այս իրավիճակում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ճիշտ չի համարում Վարդանյանին հեռացնելը եւ ճիշտ չի համարել նաև իր հրաժարականը, որը կարող է անկանխատեսելի հետևանքների բերել:
Այսօր Արցախն ունի օրինակսն, ընտրված ղեկավարություն՝ Նախագահ և Խորհրդարան, որը պետք է գործի:
Երեկ Արցախում իրավիճակի մասով բազմաթիվ քննարկումներ են եղել։ Armlur.am-ի տեղեկություններով, քննարկումների ժամանակ Ռուբեն Վարդանյանը պնդել է իր տեսակետը, Արայիկ Հարությունյանն ասել է, թե պատրաստ է եւ ցանկանում է իշխանություն հանձնել, ժողովուրդը նոր ղեկավար ընտրի, սակայն ԱԺ մեծամասնությունն ասել է, որ պետք չէ փորձություն սարքել եւ ճիշտն այն է, որ նախագսհը շարունակի իր պաշտոնավարումը, իսկ ՀՅԴ-ականները կողմ են եղել հրաժարականին, սակայն ի վերջո որոշում է կայացվել ներաշնակ աշխատել։ Եվ առաջիկայում Արցախի ներքաղաքական ճգնաժամն այսպես կգանգուցալուծվի:
Թե որքան կտևի այս ներդաշնակությունը, դժվար է ասել, բայց փաստ է, որ ողջ Արցախում իրավիճակը միևնույն է, լարված է եւ օրվա իշխանությունները դե ֆակտո զբաղված են մեկ հարցով՝ օրվա հացի խնդրի ապահովում բնակիչների համար: Ռուբեն Վարդանյսնն էլ փաստացի՝ կտրոն բաժանող:
Ու թեև Արցախը պատրաստակամ է բանակցությունների աշխարհի եւ Ադրբեջանի հետ, սակայն դրանք չեն կայանում եւ կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ աշխարհի լռության, ՌԴ ի ու ԱՄՆ-ի անգործության պատճառով։
Արցախի ներքաղաքական ինտրիգները ներկայացրել ենք նախորդ հրապարակման մեջ:
Նաիրա Հովհաննիսյան