Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պատրաստվում է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, եւ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչեւ հասարակությունը մոռանա իր տան բակում կատարվածը:
Ս. Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, բնականաբար, ասաց, թե դրանք սուտ տեղեկություններ են.
«Չէ՛, էդ ո՞վ է ասում, դե ամեն օր մի բան են ասում, հո մենք ամեն օր չե՞նք մտածի, թե ինչ պատասխանենք: Ամեն օր ինչ-որ տեղեկություն է տարածվում, մի հայտարարություն են անում, հո մենք պարա՞պ չենք, որ նստենք, այդ սուտ տեղեկություններին պատասխանենք»»,- մեջբերում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):