Թաիլանդում պայթել է դատարկ՝ առանց վառելիքի լցանավ, ութ աշխատող համարվում է անհետ կորած, տեղեկացրել է Bangkok Post թերթը։

Նշվել է, որ Smooth Sea 22 լցանավում սկզբում հրդեհ է բռնկվել, հետո հնչել է պայթյուն։ Պարբերականի տվյալներով՝ պատահարի ժամանակ նավը մշտական տեխնիկական սպասարկում էր անցնում։


Ինչպես ընդգծել է թերթը, պայթյունը լսվել եւ զգացվել է մի քանի կիլոմետր շառավղով։ Մի քանի շենքեր վնասվել են, կոտրվել են որոշ տների ապակիները։