ՆԱՏՕ-ն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն է հայտնել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
«Հակամարտության կարգավորումը շատ կարևոր է, սակայն այն հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով:Այդ պատճառով ՆԱՏՕ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»,- նշել է նա:
Խոսալով այս հակամարտության կարգավորման մեջ ՆԱՏՕ-ի հնարավոր դերի մասին Ափաթուրայը նշել է, որ այն ժամանակ, երբ հակամարտության կողմերը դեռևս չեն եկել համաձայնության դրա կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, մտածել այս գործընթացում ինչ-որ կազմակերպության կամ պետության դերի մասին վաղ է:
«Հասկանալի է, որ «սառեցված կոնֆլիկտ» տերմինը իրականում այդքան էլ լավ չի արտացոլում իրականությունը: Երկու կողմն էլ հաճախ հայտնում են զինադադարի ռեժիմի խախտման մասին: Կան ծան կորուստներ ռազմական և քաղաքացիական շրջանակներում»,- նշել է նա: