Ռուս խաղաղապահներն Արցախից Հայաստան են տարհանել ՌԴ ավելի քան 60 քաղաքացու։ Ռուս խաղաղապահների թելեգրամյան ալիքի հաղորդագրության համաձայն՝ «հունվարի 17-ին ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում իրականացվել է Ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած ՌԴ քաղաքացիների տարհանում Հայաստանի տարածք»։ «Ընդամենը 63 մարդ, այդ թվում՝ 14 երեխա»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ արդեն 37 օր է՝ Ադրբեջանը կեղծ բնապահպանների միջոցով փակում է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող Լաչինի միջանցքը։