Վարդենիս խոշորացված համայնքի մաս կազմող Ազատ գյուղի բնակիչների հետ զրույցներից հաջողվեց պարզել, որ 44-օրյա պատերազմից հետո ՊՆ N զորամասի սակրավորները առանձնացել են մյուսներից և ծառայությունը կրել են գյուղի մեկ հարկանի տանը։ Սակրավորների այդ կացարանը մեկ հարկանի էր, երեք սենյականոց։ Գյուղում պատմում են, որ վառարանը տեղադրված է եղել սենյակի դռան մոտ։ «Այդ դռնով դուրս գալ զինվորները չեն կարողացել, մնացել են սենյակի ներսում, որոշ մասով ծխահարվել են», - ասում է Ազատի պետական պաշտոնյաներից մեկը։
Փաստորեն, վառարանը փակած է եղել մուտքը, և տղաները չեն կարողացել դուրս գալ։
«Ակնթարթային հրդեհ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ տղաներից մեկը փորձել է 5 լիտրանոց ամանով մոտեցնել վառարանին և մարող կրակի վրա բենզին է փորձել լցնել, որ փեչը վառեն։ Կրակը հանգած է եղել», - պատմում է պաշտոնյան։