Բեյոնսեն չորս տարվա ընթացքում առաջին անգամ բեմ է դուրս եկել եւ անմիջապես ստացել 24 միլիոն դոլար։ Համերգը տեւել է ընդամենը մեկ ժամ, սակայն այս ընթացքում երգչուհուն հաջողվել է փոխել մի քանի կերպար։

Դուբայում տեղի է ունեցել քաղաքի ամենաթանկ հյուրանոցի՝ Atlantis The Royal հյուրանոցի բացումը։ Նրա տերերը գումար չեն խնայել ու այդ առիթով շքեղ շոու են կազմակերպել՝ հրավիրելով Բեյոնսեին, ով բեմ դուրս չէր եկել 2018 թվականից։ Page Six-ի տվյալներով՝ փոփ-դիվան մեկ ժամ տեւած համերգի համար վճարվել է 24 մլն դոլար։


Այնքան տպավորիչ էր Դուբայում շքեղ հյուրանոցի բացումը, որն ամենաթանկն է երկրում: Դրա կառուցման վրա ծախսվել է մեկուկես միլիարդ դոլար։ Համալիրը գտնվում է արհեստական ​​կղզու վրա։ Յուրաքանչյուր հյուրի նշանակվել է անձնական սպասարկող, իսկ սենյակներում առկա են եղել նույնիսկ ատամի ոսկեզօծ խոզանակներ եւ սանրեր:

Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնիներ՝ Ռեբել Ուիլսոնը, Քենդալ Ջենները, Բար Ռաֆայելին, Քլոե եւ Հալլի Բեյլիները։ Հյուրերի թվում են եղել նաեւ ռուս աստղեր՝ Կլավա Կոկան, Դինա Սաեւան, Իդա Գալիչը, Վիկտորյա Լոպիրյովան եւ այլք։

Բեյոնսեն կատարել է տարբեր տարիների հիթեր, այդ թվում՝ «Halo»-ն եւ «Beautiful Liar»-ը, եւ մի քանի անգամ փոխել է հանդերձանքը: «The Lion King» ֆիլմի համար գրված «Brown Skin Girl» երգը նա երգել է դստեր՝ Բլյու Այվիի հետ։