ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին առաջարկել է գնահատել մինչեւ 2025թ. զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումը եւ 2023թ. սկսել նոր փաստաթղթերի պատրաստումը, վկայում է նախագահի՝ Կրեմլի կայքում հրապարակված ուղերձը։
«Կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի նպաստենք բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտներում, ինտեգրման հետագա խորացմանը։ Այս առնչությամբ նպատակահարմար ենք համարում միասին գնահատել գործող «Մինչեւ 2025թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» իրականացման ընթացքը եւ արդեն ընթացիկ տարում սկսել պատրաստել երկարաժամկետ պլանավորման նոր փաստաթղթեր, որոնք կորոշեն ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական վեկտորները մինչեւ 2030 եւ 2045թթ.»,- նշվել է ուղերձում։