Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 23–ին, Արցախից 4 հիվանդ է տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Չորս հիվանդ իրենց ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան»,– ասաց Զառա Ամատունին։
Արցախի շրջափակման 43 օրերի ընթացքում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։