ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 2-ի ժամը 20:06-ից փետրվարի 3-ի ժամը 01:20-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:
Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, «Չայնիի», Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում,Արագածոտնի մարզի Ուշի-Արտաշավան, Ուշի-Ապարան ավտոճանապարհներին, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի և Գավառ-Սևան ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի, Լեռնանիստ, Սոլակ գյուղերի և Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Վարդաղբյուր, Շիրակ գյուղերի և Ամասիա-Բյուրակն ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան և Շինուհայր գյուղերի ավտոճանապարհներին, Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերի ավտոճանապարհներին: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա: