ԵԱՏՄ-ի շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներն ավելացել են 80 տոկոսով։ Փետրվարի 3-ին տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Նա կարծում է, որ այդ ցուցանիշները պետք է կայուն մնան։
«Մենք չենք նախատեսում կանգ առնել դրանով եւ կօգտագործենք բոլոր հնարավոր գործիքները Միության շրջանակում, որպեսզի այս ցուցանիշն ամեն տարի աճի», - հավելեց Մալկինան: