Թուրքիայում փետրվարի 6–ի վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է նաեւ Այնթափի պատմական ամրոցը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիան ցնցած երկրաշարժի հետեւանքով ավերվել է Այնթափի հզոր ամրոցը, որը երկար տարիներ կանգուն է եղել։
Նշենք, որ փետրվարի 6-Ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։
Մահացածների թիվը անցնում է 70-ը, վիրավորներինը՝ 400–ը։