Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնվել է Եվրախորհրդարանի նիստերի դահլիճում։
Նրան դիմավորել են երկարատեւ ծափերով ու «բրավո» բացականչություններով։
«Այն, թե ինչպես եք դուք ղեկավարում երկիրն այս սարսափելի պատերազմի ընթացքում, ոգեշնչում է ձեր սեփական ժողովրդին եւ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուրին», - իր բացման խոսքում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոբերտա Մետսոլան:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ապագան Եվրոպայում լուծված հարց է։ Եվ ԵՄ-ն կանի հնարավոր ամեն ինչ ռազմական եւ դիվանագիտական ոլորտներում իր դաշնակցին օգնելու համար։
Ուկրաինայի նախագահն իր ելույթում ասել է, որ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր մարդ ՝ քաղաքական գործիչներից եւ զինվորականներից մինչեւ ուսանողներ եւ ակտիվիստներ, ովքեր գոնե ինչ-որ բան են արել Ուկրաինայի համար, նպաստել են ոչ միայն ուկրաինացի ժողովրդի հաղթանակին, այլեւ ընդհանուր հաղթանակին։
Նա շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավորներին եւ Եվրոպայի քաղաքացիներին՝ Ուկրաինայի ուժին հավատալու համար։